«Ռեալը» մտադիր է Դորտմունդի «Բորուսիայից» վերադարձնել Ռեյնիերին:
«Սերուցքայիններին» դուր չի գալիս, որ բրազիլացի կիսապաշտպանը նորմալ խաղային ժամանակ չի ստանում գերմանական ակումբում:
Շշուկներ կան, որ Ռեյնիերը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում: Խոսքը, իհարկե, գնում է կրկին վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին:
19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է «Ռեալ Սոսյեդադը»:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է ընդամենը 6 հանդիպում:
Fanat, Realmadrid.am