Լուկա Մոդրիչը կրկին դժգոհություն է հայտնել Ազգերի լիգայի խաղացանկի վերաբերյալ:
«Հավաքականի ցանկացած խաղ կարևոր է՝ անկախ նրանից՝ ընկերական է, թե ոչ: Ինձ համար այս հանդիպումերը մեծ նշանակություն ունեն, բայց անմարդկային է 10 օրում 4 խաղ նշանակելը: Սակայն, երբ հագնում ես այս մարզաշապիկը, պետք է անես քո ուժերի առավելագույնը: 4 խաղում վաստակեցինք 7 միավոր. կարծում եմ՝ վատ արդյունք չէ»,- ասել է խորվաթ կիսապաշտպան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո:
Fanat, Realmadrid.am