• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Երբ նա ասի, որ պատրաստ է, անմիջապես կվերադարձնեմ մեկնարկային կազմ»

Հոդվածներ

Անչելոտի. «Երբ նա ասի, որ պատրաստ է, անմիջապես կվերադարձնեմ մեկնարկային կազմ»
23.01.2025
664 0

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5–1 հաշվով առավելության հասավ «Զալցբուրգի» նկատմամբ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Այսօր մենք ցանկանում էինք հաղթել և լավ խաղ ցուցադրել։ Խաղի սկզբում այնքան էլ լավ չդրսևորեցինք մեզ, բայց ի վերջո կարողացանք ուղղել մեր սխալները։ Մենք չենք կասկածում մեր հարձակվողների հնարավորությունների վրա։ «Զալցբուրգի» դեմ հանդիպումից հետո ավելի շատ վստահություն ձեռք բերեցինք։

Ես չեմ զայրանում բաց թողած գոլի համար։ Այսօր Ռյուդիգերը շատ լավ խաղաց, իսկ Ալաբան ու Ռ. Ասենսիոն ձեռք բերեցին խաղային փորձ։ Այսպես թե այնպես, հիանալի պաշտպանությունը հաջողության բանալին է այս մրցաշրջանում։ Եթե կարողանանք բարելավել թիմային խաղը պաշտպանությունում, ապա կկարողանանք հասնել գերազանց արդյունքների»։

«Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին ութնյակի մեջ մտնելը գործնականում անհնար է։ Առաջին հերթին պետք է հաղթենք «Բրեստին», իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»։

 «Այսօր ես շուտ փոխարինումներ կատարեցի, որպեսզի որոշ ֆուտբոլիստներ՝ օրինակ Բելինգեմն ու Մբապեն, կարողանան հանգստանալ։ Բացի այդ, Ջուդը փոքր-ինչ անհանգստություն ուներ մեջքի հատվածում, բայց դա լուրջ չէ»։

«Ալաբան շատ մոտ է, որ նորից դառնա մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Ամեն ինչ կախված է նրա ինքնազգացողությունից։ Այսօր նա անցկացրեց 30 րոպե խաղադաշտում։ Երբ նա ասի, որ պատրաստ է, անմիջապես կվերադարձնեմ մեկնարկային կազմ»։

«Ռոդրիգոն իմ համար անփոխարինելի՞ է։ Այո, քանի որ նա դա վաստակել է։ Ինչպես նաև Վինիսիուսը, Մբապեն, Բելինգեմը, Բրահիմը, Վալվերդեն... Մենք ավելի շատ կվայելենք մեր հարձակման պտուղները, երբ ավելի լավ պաշտպանվել սովորենք»։

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայից դուրս մնալու եզրի՞ն է։ Իմ համար «քաղաքաբնակները» այս մրցաշարի հաղթողների թվում են, ուստի լավ նորություն կլիներ, եթե նրանք չկարողանային դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ»։

«Կարծում եք, ես մի փոքր զայրացա՞ծ եմ։ Այդպես էլ կա. հիմա գրեթե կեսգիշեր է, մամուլի ասուլիսը սկսվեց միայն խաղի ավարտից մեկ ժամ անց։ Ինձ ամբողջ մեկ ժամ սպասեցնելը անպատիվ վերաբերմունք է իմ ու ձեր՝ լրագրողներիդ հանդեպ»։


Ամենակարդացված