16 տարի ակումբում անցկացնելուց հետո Մարսելոն հեռանում է։ Այս ընթացքում բրազիլացի պաշտպանը մասնակցել է 545 հանդիպման, որոնցում դարձել է 38 գոլի ու 103 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 25 տիտղոս։
Մարսելոյի հրաժեշտը շատ էմոցիոնալ ստացվեց։ Բրազիլացին մամուլի ասուլիսի ժամանակ զգացմունքային տեքստով հանդես եկավ և անգամ հուզվեց։
Ահա, թե ինչպես մամուլում արձագանքեցին բրազիլացու արդեն նախկին թիմակիցները։
Սերխիո Ռամոս. «Եղբայր, այսօր դու հրաժեշտ ես տալիս թիմին, բայց քո թողած ժառանգությունը միշտ մնալու է։ Շնորհավորում է անհնարին ձեռքբերումների համար։ Համբուրում եմ»։
Կազեմիրո. «Եղբայր, ավագ, լեգենդ. շնորհակալություն ամեն ինչի համար»։
Թոնի Կրոս. «Կարող եմ ասել, որ ես խաղացել եմ բոլոր ժամանակների լավագույն ձախ պաշտպանի հետ»։
Վինիսիուս Ժունիոր. «Մարսելի՜ննն, շնորհակալություն ամեն ինչի համար։ Լեգենդ ու մեծագույն ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ։
Հաճելի էր քեզ հետ խաղալն ու քեզանից սովորելը։ Ներքուստ և արտաքուստ՝ իսկական գազան։ 12-ն ընդմիշտ է»։