Հոդվածներ

Բենզեման իր որոշման մասին հայտնել է «Ռեալին»
01.06.2023
4892 0

Արաբական «Ալ-Իթիհադի» առաջարկը համոզել է Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեմային:

Foot Mercato-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացին ժամեր առաջ մադրիդյան գրանդին տեղեկացրել է, որ որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա:

Նշվում է, որ նոր թիմում «Ոսկե գնդակի» դափնեկիրը կվաստակի տարեկան 100 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» գույները պաշտպանում է 2009 թվականից և 647 խաղում խփել է 353 գոլ, կատարել 165 ասիստ: 

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված