Հոդվածներ

Զիդանը հաստատել է Կարվախալի վնասվածքը
27.11.2020
1867 0

Դանի Կարվախալը կրկին վնասվածք է ստացել։ 

Նշվում է, որ իսպանացին շարք կվերադառնա մոտ երկու շաբաթից։ Զինեդին Զիդանը այսօր հաստատել է վնասվածքի մասին լուրերը։

«Կարվախալը վնասվածք ունի։ Այժմ մենք սպասում ենք բուժզնման արդյունքներին։ Հստակ չեմ կարող ասել, թե ինչ խնդիր է նրա մոտ, սակայն Դանին անհարմարություններ էր զգում։ 

Ինչ վերաբերում է Բենզեմային, նա երկար չի բացակայի։ Կարևորն այն է, որ նրա մոտ ամեն բան լավ է։ Նույնը կարող եմ ասել Ռամոսի մասին». ասել է Զիդանը։

Ավելի ուշ «Արքայական» ակումբը պաշտոնապես հաստատել է Կարվախալի վնասվածքը։ 

Los Merengues, Realmadrid.am