Լա լիգայի 12-րդ տուրի «Էլչե» - «Ռեալ» խաղի վերջին վայրկյաններին հյուրերի հարձակվող Մարիանո Դիասը գնդակի համար օդային պայքարում քթի կոտրվածք է ստացել:
Հանդիպումից հետո հանդերձարանում Մարիանոյի ձախ ունքին նաև 4 կար է դրվել:
Ավելի ուշ Instagram-ի իր էջում ֆուտբոլիստը հայտնել է, որ քթի կոտրվածքի պատճառով վիրահատվելու է:
«Շատ ուրախ են մրցաշրջանում մեկնարկիս ու թիմային հաղթանակի համար, սակայն անհաջող ընկնելու արդյունքում կոտրել եմ քիթս: Վնասվածքը վերացնելու համար պահանջվելու է վիրահատական միջամտություն: Շարքից դուրս եմ մնալու մի քանի օրով, սակայն անհամբեր սպասելու եմ խաղընկերներիս միանալուն»:
Fanat, Realmadrid.am