Երեկ «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին պաշտոնապես դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ:
Marca-ն հաղորդել է՝ ինչպիսի բոնուսներ են նախատեսված երիտասարդ ֆրանսիացու պայմանագրում:
Եվ այսպես՝ «մոնեգասկները» 10 մլն եվրո կստանան, երբ Չուամենին 90 հանդիպում անցկացնի «Ռեալի» կազմում: Եվս 10 մլն նախատեսված է, եթե ֆուտբոլիստին հաջողվի նվաճել «Ոսկե գնդակը»:
Հիշեցնենք, որ գործարքի արժեքը կազմել էր 80 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am