«Վիլյառեալի» դեմ խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց միայն Կազեմիրոն։
«Մեզանից պահանջվում էր հաղթել և սպասել, թե ինչպես կավարտվի «Ատլետիկոյի» խաղը։ Նրանք կարողացան հաղթել և դառնալ չեմպիոն։ Շնորհավորում եմ «Ատլետիկոյին»։
Իհարկե, հետևում էինք զուգահեռ ընթացող խաղին, բայց ավելի շատ կենտրոնացած էինք մեր խաղի վրա։ Չնայած նրան, որ մենք պարտվում էինք վերջին րոպեներին, իսկ «Ատլետիկոն»՝ հաղթում, մենք չդադարեցինք պայքարել և կարողացանք հաղթանակի հասնել։ Մեզանից պահանջվում էր հաղթել, և մենք դա արեցինք։
Հաղթում է նա, ով մրցաշրջանի ընթացքում ավելի լավ արդյունքների է հասել, իսկ «Ատլետիկոն» դա արեց և արժանացավ չեմպիոնի տիտղոսին։ Չենք պատրաստվում արդարանալ, քանի որ այս ակումբը երբեք դա չի անում։
Գիտեինք, որ բարդ է լինելու «Վիլյառեալի» դեմ։ Նրանք գտնվում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում և շուտով խաղալու են նաև ԵԼ-ի եզրափակչում։ Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել նրանց այդ խաղում». նշել է Կազեմիրոն։
Los Merengues, Realmadrid.am