TYC Sport-ի հետ զրույցի ընթացքում Լեո Մեսսին նշել է, թե ով պետք է ստանա ոսկե գնդակը այս տարի։
«Բենզեման արժանի է ոսկե գնդակին։ Ակնհայտ է, որ նա հիանալի մրցաշրջան անցկացրեց, հաղթեց նաև Չեմպիոնների լիգան՝ կարևոր դեր խաղալով թիմի բոլոր խաղերում։ Կարծում եմ, որ այս տարի կասկածներ չեն լինելու այդ հարցում». նշել է արգենտինացին։
ՉԼ-ն նվաճելուց հետո Կարիմ Բենզեման դիտարկվում է որպես ոսկե գնդակի գլխավոր հավակնորդ։ Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին դարձել է 44 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am