Իկեր Կասիլիասը կարծում է, որ Կարիմ Բենզեման կստանա ոսկե գնդակը, եթե «Ռեալը» հաղթի ՉԼ-ին։
«Բենզեման ուղղակի հիասքանչ է։ Որպես ֆուտբոլիստ նա միշտ դուր է եկել ինձ, սակայն նա իսկապես եղել է Ռոնալդուի, Կակայի, Դի Մարիայի և Բեյլի ստվերում։ Այժմ նա իր վրա է վերցրել պատասխանատվությունը և մնում է հաղթել միայն ՉԼ-ում։
Եթե նա բարձրացնի այդ գավաթը որպես «Ռեալի» ավագ, ապա անկասկած նրան պետք է շնորհեն ոսկե գնդակը։
Վինիսիուսը և Ռոդրիգոն նման աճ են գրանցել մեծապես այն բանի համար, որ նրանց կողքին խաղում է Կարիմը։ Բացի այդ նրանց թիկունքում խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կրոսը, Մոդրիչը, Կազեմիրոն և Վալվերդեն». նշել է Կասիլիասը։
Los Merengues, Realmadrid.am