As-ի փոխանցմամբ, Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը այս շաբաթ հանդիպում կունենա «Ռեալի» ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան։ Դարպասապահն ու իր գործակալը չեն բացառում «Ռեալից» հեռանալու տարբերակը, քանի որ գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի։ «Ռեալն» իր հերթին ցանկանում է նոր պայմանագիր կնքել ու թիմում պահել ուկրաինացուն։
Նշվում է նաև, որ Լունինի հեռանալու պարագայում Մենդեշը որպես այլընտրանք մի քանի տարբերակ կառաջարկի «Սերուցքայիններին»։ Այդ տարբերակներից մեկը «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի հիմնական դարպասապահ Դիոգու Կոշտան է։
Los Merengues, Realmadrid.am