• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Մենք չէինք կարողանում փոխարինել Ռոնալդուին, քանի դեռ Բենզեման չարեց դա»

Հոդվածներ

Կրոս. «Մենք չէինք կարողանում փոխարինել Ռոնալդուին, քանի դեռ Բենզեման չարեց դա»
28.05.2022
5872 0

Թոնի Կրոսը ՉԼ-ի եզրափակչից առաջ խոսել է մի շարք թեմաների մասին։ 

«ՉԼ-ում պետք է անես այն ամենը, ինչին ընդունակ ես։ Մենք դա արել ենք ողջ մրցաշարի ընթացքում և այժմ ցանկանում ենք հաղթել եզրափակչում՝ հասկանալով, թե որքան ուժեղ է մրցակիցը։

Մոտ 8 տարի ես հետևել եմ Բենզեմային խաղին և կարող եմ ասել, որ շատ բարդ է ուժեղ ֆուտբոլիստից ավելի ուժեղը դառնալը։ Եղել են պահեր, երբ նա ստիպված է եղել ողջ թիմին իր հետևից տանել, խաղալ աջ եզրում, ձախում։  Ռոնալդուն «Ռեալում» տարեկան 50 գոլ էր խփում։ Այդ ժամանակ մենք ունեինք նաև լավ մարզավիճակում գտնվող Բեյլին։ Մենք այլևս չունենք նրանց գոլերը, սակայն ունենք Վինիսիուսին և Ռոդրիգոյին, ովքեր մեծ աճ են գրանցել։ Իհարկե, նրանք չեն խփում 50 գոլ ինչպես Ռոնալդուն, սակայն հիմա մենք ունենք նաև Բենզեմա, ով նրա հեռանալուց հետո այդ բարդ պարտականությունը վերցրեց իր վրա». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված