Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Բետիսի» դեմ խաղից հետո
29.08.2021
2409 0

«Բետիս» - «Ռեալ» հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացավ  «Բետիտո Վիլամարին» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Երկրորդ խաղակեսում ավելի լավն էինք. փոխանցումները լավն էին, պրեսինգը՝ շատ: Այդքան էլ դիտարժան չխաղացինք, սակայն կարողացանք անառիկ պահել դարպասը: Կարծում եմ՝ արժանի էինք այս հաղթանակին»:

Կարվախալի մասին.

«Կարվախալը հիանալի հանդիպում անցկացրեց: Նա այս թիմի առանցքային ֆուտբոլիստներից է»:

Մբապեի մասին.

«ՊՍԺ-ն չի ընդունել «Ռեալի» նաև երկրո՞րդ առաջարկը. եկեք խոսենք խաղի մասին, մնացածը ակումբի խնդիրներն են»:

Ալաբայի լավագույն դիրքը.

«Գերադասում եմ, որ նա հանդես գա կենտրոնական պաշտպանի դիրքում: Կարծում եմ՝ այդտեղ իրեն ավելի լավ է զգում»:

Միջազգային դադարը.

«Կան բաներ, որոնք կարելի է բարելավել այդ ընթացքում: Գոհ եմ մրցաշրջանի մեկնարկից, սակայն հետագայում պարտավոր ենք ավելի ագրեսիվ խաղալ»:

Fanat, Realmadrid.am