«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին դեռևս չի որոշել, թե որտեղ է շարունակելու իր կարիերան։
Marca-ի փոխանցմամբ, Մբապեի տրանսֆերը ձախողելուց հետո, «Ռեալը» վերսկսել է բանակցությունները Տչուամենիի հետ։
Ավելի վաղ «Սերուցքայինները» հայտնել էին ֆուտբոլիստին, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բավարար ֆինանսական միջոցներ չեն ունենա նրա տրանսֆերը իրականացնելու համար, և խնդրել ֆուտբոլիստին սպասել ևս մեկ մրցաշրջան։ Այժմ, երբ ակումբը ունի այդ գումարը, խնդիր է դարձել «Լիվերպուլը»։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Մոնակոն» և այժմ ուսումնասիրում է իր առջև ունեցած տարբերակները։ Նշվում է, որ Տչուամենին հաստատ մերժելու է «ՊՍԺ»-ին։
Ֆուտբոլիստը ցանկանում է մշտապես խաղալ և այդ տեսանկյունից դիտարկում է «Լիվերպուլի» և «Ռեալի» տարբերակները։ Նա նաև ցանկանում է կարևոր դեր ունենալ Ֆրանսիայի հավաքականի կազմում ԱԱ 2022-ի ընթացքում։ Նշվում է նաև, որ նրան հորդորել են տեղափոխվել «Ռեալ»։
«Արքայական» ակումբից կարող է հեռանալ Դանի Սեբալյոսը։ Նշվում է, որ «Ռեալը»՝ կիսապաշտպանության գիծը ուժեղացնելու այլ տարբերակներ ևս ունի։
Ընթացիկ մրցաշրջանում Տչուամենին «Մոնակոյի» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am