Զինեդին Զիդանը ՊՍԺ-ն գլխավորելու հիմնական թեկնածուն է: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Նշվում է, որ փարիզյան ակումբը Մբապեին խոսք է տվել լեգենդար ֆրանսիացուն նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում:
Բացի այդ, Փարիզը լքելու են Լեոնարդոն և Նեյմարը: Ակումբը սկսել է աշխատել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին ձեռք բերելու վրա:
Հիշեցնենք, որ Մբապեն երկարաձգել է ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը, չնայած նրան, որ նախնական պայմանավորվածություն ուներ «Ռեալի» հետ:
Fanat, Realmadrid.am