Հոդվածներ

«Նրանք փշրեցին քո երազանքը». Մբապեի և Պերեսի երկխոսությունը
22.05.2022
4479 0

Հայտնի են դարձել Մբապեի և Պերեսի երկխոսության մանրամասները:

Ֆրանսիացին «Ռեալի» նախագահին այսպիսի հաղորդագրություն է ուղարկել.

«Միստեր Ֆլորենտինո Պերես, տեղեկացնում եմ Ձեզ, որ որոշել եմ մնալ ՊՍԺ-ում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ «Ռեալում» խաղալու հնարավորություն տալու համար, ակումբ, որին երկրպագում եմ մանկուց: Հույս ունեմ՝ կհասկանաք որոշումս: Հաջողություն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- ֆրանսիացու խոսքը մեջբերել է լրագրող Խոսեպ Պեդրերոլը El Chiringuito հաղորդման եթերում:

«Ցավում եմ, որ վերջին օրերին ամեն ինչ այսպես դասավորվեց: Նրանք փշրեցին քո մանկության երազանքը: Լավագույնն մաղթում քեզ»,- պատասխանել է Պերեսը:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը ևս 3 տարով երկարաձգել է ՊՍժ-ի հետ գործող պայմանագիրը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված