«Ռեալը» շարունակում է ուժեղացնել «Կաստիլյան»: Այս անգամ «սերուցքայիններին» հաջողվեց օգտվել գլխավոր մրցակցի ակադեմիայից: Մադրիդի սպորտային ղեկավարությունը կարողացավ պայմանագիր կնքել Լա Մասիայի ադամանդներից մեկի՝ Ժաումե Ժարդիի հետ:
Նախորդ մրցաշրրջանում 19-ամյա հարձակվողը, հանդես գալով «Խուվենիլ Ա»-ում, արդարացրել է սպասելիքները: División de Honorում Ժարդին դարձել էր 9 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ երիտասարդ խաղացողը «Բարսելոնայի» ակադեմիայում է 2016 թվականից:
Ինչպես հաղորդում է AS-ը, Ժարդին «Ռեալ» է տեղափոխվում է ազատ գործակալի կարգավիճակով և հանդես է գալու Ռաուլի գլխավորությամբ:
Fanat, Realamdrid.am