Կարլո Անչելոտին խոսել է Գարեթ Բեյլի ՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալու տարեբարկի մասին։
«Բեյլը արդեն իսկ սկսել է մարզումները, բայց հստակ չեմ կարող ասել՝ կհայտնվի նա հայտացուցակում, թե ոչ։ «Բետիսի» դեմ խաղի համար ես ստիպված եմ լինելու երկու ֆուտբոլիստների թողնել տրիբունայում։
Բեյլի պայմանագիրը մոտենում է ավարտին։ Նշանակություն չունի այն, որ նա այժմ չի խաղում։ Բեյլը թիմի պատմության մի մասն է։ Նա կարևոր ֆուտբոլիստ է եղել ՉԼ-ի եզրափակիչներում։ Չպետք է դա մոռանալ». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am