Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն փոխել է իր որոշումը և այժմ ցանկանում է մնալ «ՊՍԺ»-ում։
Չնայած այն ամենին, որ Մբապեն արդեն իսկ բանավոր համաձայնության էր եկել Մադրիդի «Ռեալի» հետ, այնուամենայնիվ նա որոշել է երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը «ՊՍԺ»-ի հետ։
Նշվում է, որ ֆուտբոլիստի համար կարևոր դեր են խաղացել վերջին շրջանում ակումբի կատարած որոշիչ քայլերը։
Առաջիկա ժամերի ընթացքում Կիլիանը պետք է վերջնական որոշում կայացնի:
Los Merengues, Realmadrid.am