Հոդվածներ

Marca-ն հայտնել է, թե ով կլինի «Ռեալի» ավագը հաջորդ մրցաշրջանում
04.07.2026
84 0

Ուրուգվայի հավաքանակի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Դանի Կարվախալի հեռանալուց հետո հաջորդ մրցարջանում կլինի Մադրիդի «Ռեալի» ավագը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի, Ժոզե Մոուրինիոն որևէ կասկած չունի ֆուտբոլիստի ՝ «Ռեալում» մնալու մասին, չնայած վերջինիս վատ ելույթներին Մունդիալում։ Պորտուգալացին սպասում է Վալվերդեին մինչմրցաշրջանային հատվածում, որը մեկնարկելու է հուլիսի կեսին, սակայն մինչ այդ պլանավորում է նաև առանձին զրույց ունենալ նրա հետ։

Բացի այդ, թիմում վստահ են, որ Կարվախալի հեռանալուց հետո հենց Վալվերդեն է ունակ իր ուսերին վերցնել առաջատարի պարտականությունները։ 

Ֆեդերիկոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 49 հանդիպման ու դարձել 9 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված