Իսպանիայի առաջնության 22–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0–1 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Դժվար խաղ էր։ «Էսպանյոլը» հիանալի դրսևորեց իրեն, բայց մենք նույնպես լավն էինք, քանի որ վերահսկում էինք խաղի ընթացքը՝ մանավանդ երկրորդ կեսում։ Խաղի արդյունքն անարդար է, քանի որ արժանի չէինք պարտության։ Այսպես թե այնպես, մենք Լա լիգայի չեմպիոնական տիտղոսի մասնակից ենք»։
«Մրցավարը պետք է հեռացներ Ռոմերոյին՝ Մբապեի հանդեպ խախտումից հետո և դա պարզ է բոլորին։ Մրցավարի և VAR-ի որոշումը անհասկանալի էր, մենք չենք հասկանում դա։ Հենց այսպիսի դրվագների համար է VAR–ը, սակայն եթե նման որոշումներ են կայացվում, ապա այդ գործիքը պարզապես անիմաստ է։
Կոնֆլիկտ «Ռեալի» ու մրցավարական կորպուսի միջև՞, չեմ ցանկանում դրա մասին խոսել։ Ռոմերոն պետք է հեռացվեր, սա այն է, ինչ կասեմ։ Լավ է, որ դրանից հետո Կիլիանը վնասվածք չստացավ։
Վինիսիուսի չեղարկված գո՞լը, մրցավարն ինձ ասաց, որ գոլը չեղարկվել է Մբապեի կատարած խախտման պատճառով»։