• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ինչպես Էդեն Ազարը կարողացավ այդքան շուտ վերականգնվել վիրահատությունից հետո

Հոդվածներ

Ինչպես Էդեն Ազարը կարողացավ այդքան շուտ վերականգնվել վիրահատությունից հետո
15.05.2022
3453 0

ABC Deportes-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմը հատուկ ծրագիր է մշակել Էդեն Ազարի վերականգնման համար։ 

Հենց դա է պատճառը, որ բելգիացին նախատեսվածից շատ ավելի վաղ շարք վերադարձավ։ Ի սկզբանե սպասվում էր, որ Ազարը խաղադաշտ կվերադառնա միայն գալիք մրցաշրջանի մեկնարկից։ 

Էդենը մեծ ցանկություն ունի ի վերջո գտնել իր տեղը «Ռեալում», և ակումբը օգնում է նրան այդ հարցում։ 

Կարլո Անչելոտին արդեն հաստատել է, որ բելգիացին գալիք մրցաշրջանում ևս հանդես է գալու «Արքայական» ակումբի կազմում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված