«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որդեգրել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի մոտեցումը առաջատար խաղացողների ծանրաբեռնվածության կառավարման հարցում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյոն ներդնում է հանգստի և վերականգնման հատուկ ծրագիր, որը ներառում է ոչ միայն ռոտացիա խաղերի ժամանակ, այլև հանգստյան օրեր, ինչպես նաև հատուկ միջոցառումներ ֆուտբոլիստների հոգեբանական հանգստի համար: Այսպես, փարիզցիների մարզիչ Լուիս Էնրիկեն իր առաջատարներին դադար է տալիս մրցաշրջանի սկզբում և միջնամասում, որպեսզի վճռորոշ փուլին նրանք մոտենան օպտիմալ մարզավիճակում՝ առանց հոգնածության և վնասվածքների:
Այս նոր համակարգով հանգստի հնարավորություն ստացած առաջին խաղացողները դարձել են կիսապաշտպաններ Արդա Գյուլերն ու Օրելյեն Չուամենին։ Այն իրականացվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի շրջանակում կայացած «ԱԵԿ»-ի դեմ խաղում (3:2): Հետագայում նախատեսվում է այս մոտեցումը կիրառել նաև այլ ֆուտբոլիստների նկատմամբ:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն