Իտալական «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անձամբ կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ և բացատրել, որ չի ցանկանում վերադառնալ «Սերուցքայինների» ճամբար պահեստայինի դերով:
«Ես ամբողջ սրտով սիրում եմ «Ռեալը» և անսահման հարգում եմ Ձեզ: Բայց ես կնախընտրեի մնալ «Կոմոյում» առնվազն ևս մեկ մրցաշրջան՝ յուրաքանչյուր խաղում հանդես գալու և լիարժեք զարգանալու համար, քան լինեմ պահեստային «Ռեալում». Նիկո Պասի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն անցկացրած 13 հանդիպումներում բոլոր մրցաշարերում արդեն վաստակել է 14 միավոր գոլ+փոխանցում համակարգով:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն