Իսպանիայի առաջնության 13–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4–0 հաշվով հաղթեց «Օսասունային»։
Մայիս ամսից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» հաղթեց 4+ գոլի տարբերությամբ։ Այդ ժամանակ «սերուցքայինները» «Բեռնաբեուում» հաղթել էին «Ալավեսին»՝ 5–0։
Ռ․ Ասենսիոն երրորդ ամենաերիտասարդ իսպանացի պաշտպանն է 13/14 մրցաշրջանից ի վեր, ով Լա լիգայում ասիստ է հեղինակում «Ռեալ Մադրիդի» կազմում՝ 21 տարեկան և 270 օրական։ Այդ ցուցանիշով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մ․ Գուտիերեսը՝ 19 տարեկան և 290 օրական, երկրորդը Կարվախալն է՝ 21 տարեկան, 246 օրական։
Լունինը 21–րդ դարում «Ռեալի» առաջին դարպասապահն է, որը ասիստի հեղինակ է դառնում Պրիմերայում։ Վերջին անգամ «սերուցքայինների» դարպասապահ գոլային փոխանցում կատարել էր 1993 թվականի դեկտեմբերին (Բույոն):
Վինիսիուս Ժունիորը 4–րդ հեթ–տրիկը գրանցեց «Ռեալ Մադրիդի» կազմում։ Դրանցից 3–ը՝ 2024–ում։
Բելինգեմը 179 օրվա մեջ առաջին անգամ գոլ խփեց։ Վերջին անգամ բրիտանացին «Ալավեսի» դեմ խաղում աչքի է ընկել մայիսին։
Լա լիգայի պատմության մեջ առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» երկրորդ խաղակեսը դիմավորեց 3 ֆուտբոլիստ փոխարինած լինելով։