• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչի ու Բենզեմայի կողքին մարզվելը նման է Հարվարդի համալսարանում սովորելուն. Սամպաոլի

Հոդվածներ

Մոդրիչի ու Բենզեմայի կողքին մարզվելը նման է Հարվարդի համալսարանում սովորելուն. Սամպաոլի
13.05.2022
2574 0

«Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի հասցեին գովեստի խոսքեր է ասել նրա նախկին մարզիչը՝ Խորխե Սամպաոլին:

«Լավ հուշեր են մնացել Ռոդրիգոյից: Նա շատ երիտասարդ էր, սակայն տարբերվում էր մյուսներից: Ռոդրիգոն անկեղծ է ինքն իր հետ, օժտված է գերազանց որակներով և միշտ հեռու է մնում խնդիրներից: Դե իսկ Մոդրիչի ու Բենզեմայի կողքին մարզվելը նման է Հարվարդի համալսարանում սովորելուն»,- արգենտինացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Ռոդրիգոն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am





Ամենակարդացված