Հոդվածներ

«Լևանտեն» չեմպիոնական միջանցք է կազմել «Ռեալի» համար (տեսանյութ)
13.05.2022
2055 0

Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալը» 6:0 հաշվով ջախջախեց «Լևանտեին»:

Հանդիպումից առաջ հյուրերը չեմպիոնական միջանցք են կազմվել՝ պատվելով «Արքայական» ակումբին:

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» վաղաժամ նվաճել են Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողի տիտղոսը (34-րդ տուրում 4:0 հաշվով «Էսպանյոլին» հաղթելուց հետո):

Հավելենք, որ «Լևանտեն» գալիք մրցաշրջանը կանցկացնի Սեգունդայում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված