«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին, ով համարվում է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը, կարող է հայտնվել «ՊՍԺ»-ում։ Այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» չի ցանկանում այդ տրանսֆերը իրականացնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այդ ամենից կարող է օգտվել «ՊՍԺ»-ն, ով նույնպես մեծ ցանկություն ունի երիտասարդ ֆուտբոլիստին տեսնել իր կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Տչուամենին «Մոնակոյի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո։
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Չելսին»:
Los Merengues, Realmadrid.am