Հոլանդիայի ընտրանու հետ ընկերական հանդիպումից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Սերխիո Ռամոսի մասին։
Ռամոսը 176-րդ հանդիպումն անցկացրեց հավաքականի կազմում և շատ մոտ է աշխարհի ռեկորդ գրանցելուն։ Այդ ցուցնիշին հասնելու համար նրան մնացել է անցկացնել ընդամենը 8 հանդիպում։
«Ռամոսը ունիկալ է։ Նա այլ մակարդակի վրա է գտնվում։ Միայն իրապես շնորհալի ֆուտբոլիստները կարող են անցկացրած խաղերի քանակով հասնել ռեկորդային ցուցանիշի». ասել է Էնրիկեն։
Los Merengues, Realmadrid.am