Իսպանական Marca-ի փոխանցմամբ, Էդեն Ազարը հերթական վնասվածքն է ստացել։
Վերականգնման ժամկետներ դեռևս հայտնի չեն, սակայն նշվում է, որ բելգիացին շարք չի վերադառնա մինչ մարտի կեսերը։
Դա նշանակում է, որ Ազարը մեծ հավանականությամբ բաց կթողնի ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի «Ատալանտայի» դեմ պատասխան հանդիպումը։
2019-ի թվականին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր Ազարը չի կարողանում անհրաժեշտ մարզավիճակ հավաքել, ինչը արդեն անհանգստանալու առիթ է տալիս։ Էդենը արդեն գրեթե մեկ տարի բաց է թողել վնասվածքների պատճառով։