Չեմպիոնությունը տոնելը կարճ տևեց, և արդեն կիրակի օրվանից «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպմանը։
Թիմը արդեն երկու մարզում է անցկացրել «Վալդեբեբասում»։
Դավիդ Ալաբան և Գարեթ Բեյլը մարզվել են մարզասրահում, իսկ Էդեն Ազարը շարունակում է վերականգնողական գործընթացը։
Կիրակի օրը կայացած մարզման ժամանակ շեշտը դրվել է ֆիզիակական աշխատանքի և վազքային վարժությունների վրա։
Los Merengues, Realmadrid.am