Realmadrid TV-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը խոսել է «Սիթիի» դեմ սպասվող հանդիպման մասին։ Զեդորֆը, ով «Ռեալի» կազմում հանդես է եկել 1996-99 թվականների ընթացքում, այցելել է «Սանտիագո Բեռնաբեու», որտեղ նրան դիմավորել է Կարլո Անչելոտին։
«Թիմը այժմ շատ կարևոր հատվածում է՝ ընդամենը մեկ քայլ դեպի ՉԼ-ի եզրափակիչ։ Այդ դիմակայությունում հաղթելու համար «Ռեալը» պետք է ցույց տա այն բնավորությունը, որը մշտապես ցույց է տվել ՉԼ-ում։ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ մրցակից է, և նրան հաղթելու համար պետք է ներդնես ողջ ուժերդ։
Կասկած չկա, որ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է։ Իհարկե, ՉԼ-ի գավաթը 13 անգամ նվաճելը առանձնահատուկ ձեռքբերում է». նշել է Զեդորֆը։
Los Merengues, Realmadrid.am