Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն վնասվածք ստանալուց հետո դիմել է երկրպագուներին
11.11.2020
1780 0

Ֆեդե Վալվերդեն օրերս կոտրվածք էր ստացել և ստիպված կլինի որոշ ժամանակով շարքից դուրս գալ։ 

Այս մրցաշրջանը ուրուգվայցու համար բավական լավ էր մեկնարկել, բայց նա ստիպված կլինի մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չգալ։ 

Թվիթերյան իր էջում Վալվերդեն դիմել է երկրպագուներին։ 

«Սկսում եմ վերականգնվել և հուսով եմ, որ հնարավորինս շուտ շարք կվերադառնամ։ Շնորհակալ եմ քաջալերող հաղորդագրությունների համար». գրել է Վալվերդեն։

Չնայած այն բանին, որ նրա վերականգնման ժամկետը նշվում է մոտ մեկ ամիս, MARCA-ում կարծում են, որ այն ավելի երկար կտևի։

Los Merengues, Realmadrid.am