Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայացավ «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Չնայած այն հանգամանքին, որ «Սերուցքայինները» վերջին տարիներին միշտ բարդություններ էին ունեցել «Մեստալիայում», այս անգամ իրավիճակն այլ էր։
Արդեն առաջին րոպեներից Ժոզե Մոուրինիոյի սաները ստիպել էին մրցակցին ողջ կազմով հետ քաշվել և խաղալ թիկունքից։ Գրեթե ողջ խաղի ընթացքում պատկերն այդիսին էր։ Դա անդրադարձավ նաև հանդիպման հաշվի վրա։
Նախ 28-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ֆեդե Վալվերդեն։ Մի քանի րոպե անց՝ 36-րդ րոպեին Արդա Գյուլերը կրկնապատկեց «Արքայական» ակումբի առավելությունը, և այդ հաշվի պարագայում թիմերը գնացին ընդմիջման։
Երկրորդ կեսում «Ռեալը» նույն ինտենսիվությամբ չէր գործում, բայց նաև թույլ չէր տալիս մրցակցին խաղի թելն իր ձեռքը վերցնել։ Ժոզե Մոուրինիոյի սաները սպասեցին իրենց պահին, և հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ իր գոլը խփեց նաև Կիլիան Մբապեն։
4 րոպե անց ֆրանսիացին ստիպում է նաև Խոսե Գայային կոպիտ գործել իր հետ պայքարում, ինչի արդյունքում «Վալենսիայի» ավագը հեռացվեց խաղադաշտից։
Հանդիպման մնացած հատվածում «Ռեալը» փորձում էր հնարավորինս մեծացնել առավելությունը, սակայն տան տերերը ուժերի գերլարումով կարողացան խուսափել գերջախջախիչ պարտությունից։
Այսպիսով «Ռեալը» տանում է իր 8-րդ անընդմեջ հաղթանակն ու շարունակում շարունակում բարելավել իր խաղը։
«Վալենսիա» 0-3 «Ռեալ Մադրիդ»
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն