Հոդվածներ

«Ռեալը» շքեղ մեքենա է նվիրել Մբապեին
28.07.2024
1738 0

Marca-ի լրագրող Կարլոս Էսպինոսան հայտնել է, որ Մբապեն «Ռեալից» շքեղ մեքենա է նվեր ստացել։ Այն է BMW i7 M70 xDrive։

Իհարկե սա գերմանական արտադրողի լավագույն և ամենաթանկարժեք մոդելը չէ, բայց համարվում է բարձր դասի մեքենա։ Ըստ լուրերի, Ֆլորենտինո Պերեսը ևս նման մեքենա ունի։ 

Ահա, թե ինչ տեսք ունի այն։ 





Այս մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում 250 կմ/ժ, իսկ 0-ից արագանալու դեպքում 100 մետր հեռավորությունը հաղթահարում է 3.7 վայրկյանում։

Հատկանշական է, որ Կիլիան Մբապեն մինչ այժմ վարորդական իրավունք չունի։ Նա ընտրել է այս մեքենան, քանի որ այն էլեկտրական է, ուստի ավելի քիչ աղտողվածություն է իրենից ենթադրում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված