• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Մբապեի՝ հարմարվելու ժամանակահատվածը մոտեցել է ավարտին»

Հոդվածներ

Անչելոտի․ «Մբապեի՝ հարմարվելու ժամանակահատվածը մոտեցել է ավարտին»
21.12.2024
927 0

Իսպանիայի առաջնության 18–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Սևիլիայի» հետ (22.12.2024, 19:15):

Իտալացի մասնագետի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մի քանի արտագնա խաղերից հետո վերադառնում ենք «Բեռնաբեու»։ «Սևիլիան» լավ մրցակից է, բայց մենք ցանկանում ենք անցնող տարին հաղթանակով ավարտել։ Այսպես թե այնպես, մեզ դժվար խաղ է սպասվում»։

«Կարծում եմ՝ Մբապեի հարմարվելու ժամանակահատվածը մոտեցել է ավարտին, նա շատ մոտիվացված է, ուրախ է «Ռեալում» գտնվելու առիթով և արդեն իր լավագույն խաղն է ցուցադրում։ Այնուամենայնիվ, Կիլիանը դեռ տեղ ունի կատարելագործվելու համար»։

«Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև խա՞ղը, Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավելի մրցունակ է, քան նախորդն էր։ Նախքան այդ, Պրիմերայի տիտղոսի համար պայքարում էին միայն մենք և կատալոնացիները, իսկ հիմա մրցավազքում է նաև «Ատլետիկոն»։

«Մեզանից շատերը գոհ են անցնող տարվանից։ Հիանալի եմ գնահատում, քանի որ 5 տիտղոս նվաճեցինք՝ չնայած դժվարություններին։ ՉԼ–ի եզրափակիչում հաղթանակն ամենահաճելի պահ էր։ Բացի այդ, այդ տարի մենք շատ խաղեր չենք պարտվել, սակայն ամենացավալին «Բարսելոնայից» կրած պարտությունն էր»։

«Ռաուլ Ասենսիոն պաշտպանության աջ եզրի՞ց, նա ունի համապատասխան որակներ դրա համար։ Մենք նրան արդեն փորձել ենք այդ եզրում»։

«Ինչպես են Ռոդրիգոն, Մբապեն և Վինիսիուսը խաղում իրար հե՞տ, վնասվածքի պատճառով դա հաճախ չի լինում, բայց ես տեսնում եմ, որ նրանք լավ են համագործակցում իրար հետ։ Երբեմն ձախից խաղում է Կիլիանը, իսկ Վինիսիուսը՝ կենտրոնից, երբեմն հակառակն է։ Չեմ ցանկանում նրանց որևէ հստակ դիրքում թողնել»։


Ամենակարդացված