2019 թվականի հուլիսի 24-ին «Արսենալի» դեմ ընկերական հանդիպման շրջանակում Մարկո Ասենսիոն ծանր վնասվածք ստացավ, որը բավականին վնասեց երիտասարդ իսպանացու խոստումնալից կարիերային:
Մարկոն նույն մրցաշրջանում շարք վերադարձավ, իհարկե, հաշվի առնելով, որ ֆուտբոլը դադարել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Արդեն 2 տարի է անցել Ասենսիոյի վնասվածքից, սակայն դրա հետքը դեռևս զգացվում է. ֆուտբոլիստը կորցրել է իր տեղն Իսպանիայի հավաքականի կազմում և բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, իսկ երեկ էլ անհաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում:
Fanat, Realmadrid.am