Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին։
«Ֆլորենտինո Պերեսը վստահում էր ինձ անգամ այն ժամանակ, երբ ես երեխա էի, որին ոչ ոք չէր ճանաչում։ Ես մեծ կապվածություն ունեմ նրա նկատմամբ։ Նա միշտ ասում է, որ ես միշտ «Ռեալում» եմ խաղալու և դա մեծ պատիվ է»,– բրազիլացու խոսքը մեջբերում է Madrid Universal –ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 16 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 200 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։