Լա լիգայի 32-րդ տուրում «Սևիլիան» ընդունելու է «Ռեալին»:
«Արքայական» ակումբը կորուստներով է մոտենում հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, Ֆերլան Մենդին և Մարսելոն բաց են թողել վերջին մարզումը: Ձախ եզրային պաշտպանները մկանային վնասվածքներ ունեն և շարքից դուրս են մնացել, համապատասխանաբար, 2 և 1 շաբաթով:
Դանի Սեբալյոսի կորոնավիրուսի թեսթն էլ դրական պատասխան է ունեցել:
«Սևիլիա» - «Ռեալ» խաղը կայանալու է ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am