Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, Թոնի Կրոսը վնասվածք է ստացել և կա հավանականություն, որ նա չի կարողանա մասնակցել մարտի 9-ին կայանալիք «ՊՍԺ»-ի դեմ պատասխան հանդիպմանը։
Սպասվում էր, որ գերմանացին այդ խաղում հենակետային կիսապաշտպանի դիրքում փոխարինելու է Կազեմիրոյին, ով որակազրկման պատճառով չի մասնակցելու հանդիպմանը։ Այժմ պատկերն այլ է։ Եթե Կրոսը չկարողանա մասնակցել այդ խաղին, ապա հենակետայինի դիրքում հիմնական թեկնածուները Ալաբան և Կամավինգան են։
Los Merengues, Realmadrid.am