Defensa Central-ի փոխանցմամբ, «Յուվենթուսը» հույս ունի Դիբալայի հեռանալուց հետո ձեռք բերել Մարկո Ասենսիոյին։ Թուրինյան ակումբը Ասենսիոյին տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Մարկոն մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։ Սակայն եթե ամռանը «Ռեալը» իրականացնի Կիլիան Մբապեի տրանսֆերը, Ասենսիոյի դերը «Արքայական» ակումբում կարող է փոխվել։
Նրա գործող պայմանագիրը ավարտվում է հաջորդ տարի։ «Ռեալը» նոր պայմանագրով տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում նրան։ Այդ պայմանները չընդունելու դեպքում Մարկոն կարող է ամռանը լքել Մադրիդի «Ռեալը»։
Los Merengues, Realmadrid.am