• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • France Football-ի ընթերցողների կարծիքով Սերխիո Ռամոսը պատմության լավագույն պաշտպանն է

Հոդվածներ

France Football-ի ընթերցողների կարծիքով Սերխիո Ռամոսը պատմության լավագույն պաշտպանն է
27.10.2020
975 0

France Football-ը պարբերականը հարցում է կազմակերպել իր ընթերցողների շրջանում։ Թեման եղել է այն, թե արդյո՞ք Ռամոսը ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է։ 

Ընթերցողների 68%-ի կարծիքով Ռամոսը պատմության լավագույն պաշտպանն է, իսկ մնացած 32%-ը այլ թեկնածուներ ունեն։

«Ռամոսը լավագույնն է, այստեղ այլ կարծիք լինել չի կարող». գրել է ընթերցողներից մեկը։

«Խաղային որակներով և նվաճումներով Ռամոսը լավագույնն է ներկա պահին։ Կարելի է ասել նաև, որ նա լավագույնն է պատմության մեջ». եղել է մեկ այլ ընթերցողի գրառումը։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Արքայական» ակումբի կազմում է 2005 թվականից և մինչ այս թիմի հետ նվաճել է 22 տիտղոս, այդ թվում 4 ՉԼ-ի գավաթ։ Իսպանիայի հավաքականի կազմում էլ նա դարել է աշխարհի և եվրոպայի չեմպիոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված