Սպասվում է, որ 2022 թվականի ամռանը «Ռեալը» խոշոր տրանսֆեր կկատարի՝ գնելով Մբապեին կամ Հալանդին (կամ էլ 2-ին միասին):
Այնուամենայնիվ, «սերուցքայինների» տրանսֆերային քաղաքականության մասին այլ կարծիք ունի թիմի նախկին գլխավոր մարզիչ ֆաբիո Կապելոն:
««Ռեալին» ժամանակ է պետք ուժեղ թիմ կառուցելու համար: Կարծում եմ՝ այս պահին նրանց անհրաժեշտ է 1-2 կենտրոնական պաշտպան:
Տեսել եմ «Ռեալի» խաղը «Մալյորկայի» դեմ. վստահեցնում եմ՝ նույնիսկ առանց Մբապեի՝ ոչ մի խնդիր չունեն: «Ռեալը» ունի կատարողներ հարձակման գծում»,- իտալացի մարզչի խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը:
Fanat, Realmadrid.am