Հոդվածներ

«Ռեալ» - «Ժիրոնա». նախախաղային փաստեր, վիճակագրություն
30.10.2022
1457 0

Երևանի ժամանակով 19:15-ին «Ռեալը» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կմրցի «Ժիրոնայի» հետ:

1. «Ռեալն» ու «Ժիրոնան» իրար հանդիպել են ընդամենը 6 անգամ, որոնցից 4 խաղում հաղթել են «սերուցքայինները», իսկ 2-ում՝ մրցակիցը:

2. Այս ամբողջ դիմակայության ընթացքում Մադրիդի «Ռեալը» 19 գոլ է խփել, իսկ «ժիրոնան»՝ 11:

3. Անչելոտին դեռ չի մրցել «Ժիրոնայի» հետ:

4. «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելն ու Անչելոտին երբեք չեն դիմակայել միմյանց դեմ:

5. Միչելը 2 անգամ հանդիպել է «Ռեալի» հետ և կրել 2 պարտություն:

6. «Ժիրոնայի» կազմի 6 ֆուտբոլիստ նախկինում գտնվել են «Ռեալի» համակարգում՝ Ֆուիդիասը (21 տարեկան, դարպասապահ), Միգել Գուտիերեսը (21 տարեկան, ձախ պաշտպան), Չավի Էրնանդեսը (24 տարեկան, ձախ պաշտպան), Ռեյներ (20 տարեկան, հարձակողական ոճի կիսապաշտպան), Բորխա Գարսիա (31 տարեկան, հարձակողական ոճի կիսապաշտպան), Սայս (31 տարեկան, ձախ վինգեր):

7. Դիմակայության լավագույն ռմբարկուն Կարիմ Բենզեման է՝ 5 գոլ:

8. «Ռեալից» ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը Վինիսիուսն է (120 միլիոն եվրո), իսկ «Ժիրոնայից»՝ Յանգել Հերերան (14 միլիոն եվրո):


Ամենակարդացված