Լուկա Յովիչը ցանկություն ունի հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
As-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը արդեն իսկ փորձում է նոր ակումբ փնտրել իր համար։
«Սերուցքայինները» իրենց հերթին նույնպես դեմ չեն բաժանվել 24-ամյա ֆուտբոլիստից։
Իհարկե, ակումբում գիտակցում են, որ ներկա պահին ոչ ոք Յովիչի տրանսֆերի համար չի վճարի այն գումարը, որը ժամաակին վճարել էին իրենք (60 մլն եվրո)։
«Ռեալում» հույս ունեն նրա տրանսֆերի արդյունքում մոտ 30 մլն եվրո ստանալ։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկան մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am