Երեկ հայտնի դարձավ, որ Կիլիան Մբապեն նոր պայմանագիր է կնքել «ՊՍԺ»-ի հետ և մինչ 2025 թվականը հանդես կգա փարիզյան ակումբի կազմում։
«ՊՍԺ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան, ով նախկինում հանդես է եկել «Ռեալի» կազմում, մեկնաբանել է Մբապեի որոշումը։
«Մբապեն ճիշտ որոշում կայացրեց։ Նա դեռ շատ երիտասարդ է ու դեռ ժամանակ կունենա «Ռեալ» տեղափոխվելու». նշել է Դի Մարիան։
Արգենտիանցին երեկ անցկացրեց իր վերջին հանդիպումը «ՊՍԺ»-ի կազմում։
Los Merengues, Realmadrid.am