Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալը» դժվարին հաղթանակ տոնեց «Վալյադոլիդի» նկատմամբ:
«Սերուցքայինների» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց դարպասապահ Տիբո Կուրտուան, ով մի քանի անգամ թիմին փրկեց գոլից:
Բելգիացու գործողությունների մասին գովեստի խոսքեր է ասել լեգենդար Իկեր Կասիլյասը:
Muy grande (հիանալի է, շատ լավ է),- գրել է իսպանացին իր կոլեգայի մասին:
Ներկայում «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 3 միավորով: Սուարեսն ու ընկերները նաև 1 հանդիպում պակաս են անցկացրել:
Fanat, Realmadrid.am