Ինչպես արդեն հայտնի է, Մարտին Էդեգորը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարային հիմունքներով կանցկացնի «Արսենալի» կազմում։
Երիտասարդ նորվեգացի արդեն նշել է իր նորամուտը լոնդոնյան ակումբում։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է ֆուտբոլիստի մասին իր կարծիքով։
«Բարդ է մեկնարկել Պրենիեր Լիգայում «Լիդսի» նման թիմի դեմ խաղում։ Հաշվի առնելով այն, որ Էդեգորը վերջին երեք ամսվա ընթացքում շատ քիչ է խաղաժամանակ ստացել, կարող եմ ասել, որ նա իրեն հիանալի դրսևորեց այդ խաղում։
Մարտինը շատ էր տեղաշարժվում խաղադաշտում, հիանալի էր վարվում գնդակի հետ և մեծ աշխատանք էր կատարում։
Խաղադաշտում նա ցույց տվեց իր անհատականությունը։ Դա հիանալի էր». ասել է Արտետան։
Los Merengues, Realmadrid.am