Ստորագրահավաքը, որը պահանջում է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալը Մադրիդի «Ռեալից», հավաքել է ավելի քան 11 միլիոն ստորագրություն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն դժգոհ է մի շարք թիմակիցների վարքից, այդ թվում՝ Վինիսիուս Ժունիորի։ Միևնույն ժամանակ ֆուտբոլիստը 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ մեկնել էր Իտալիա հանգստի, ինչից հետո ենթարկվել էր երկրպագուների քննադատությանը։ Նշվում է, որ Մբապեն վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր ապրիլի 24-ին «Բետիսի» դեմ խաղում։ «Բարսելոնայի» հետ հանդիպումը նախատեսված է մայիսի 10-ին։
27-ամյա հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականից, իսկ մինչ այդ խաղացել է ֆրանսիական ՊՍԺ-ում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն